Լավրովը հնգօրյա շրջագայության է մեկնում Աֆրիկա
Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հնգօրյա շրջագայության է մեկնում աֆրիկյան երկրներ։ Նախարարը աշխատանքային այցեր կկատարի Եգիպտոս, Եթովպիա, Ուգանդա և Կոնգոյի Հանրապետություն, որտեղ կքննարկի միջազգային և տարածաշրջանային օրակարգերը և երկկողմ համագործակցությունը։
Հայտարարելով տարածաշրջան կատարած այցի մասին՝ Լավրովը «ՌԻԱ Նովոստի»-ին և RT-ին տված բացառիկ հարցազրույցում ասել է, որ Ռուսաստանը երկարամյա և լավ հարաբերություններ ունի Աֆրիկայի հետ ԽՍՀՄ-ի ժամանակներից ի վեր:
Լավրովի նախորդ մեծ «աֆրիկյան շրջագայությունը» տեղի է ունեցել 2018 թվականին, երբ նախարարն այցելել է Անգոլա, Նամիբիա, Մոզամբիկ, Եթովպիա և Զիմբաբվե։