Աքարը հայտարարել է Շոյգուի հետ լրացուցիչ հանդիպում անցկացնելու մտադրության մասին
Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը հայտարարել է, որ մտադիր է լրացուցիչ հանդիպում անցկացնել Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի և ուկրաինացի գործընկերների հետ:
Նա հույս է հայտնել, որ Ռուսաստանն ու Ուկրաինան ամենասեղմ ժամկետներում իրենց անձնակազմը կուղարկեն համակարգող կենտրոն։ Աքարը հայտարարել է, որ կենտրոնի ընդհանուր համակարգումը կկատարվի Թուրքիայից:
Հուլիսի 22-ին Ստամբուլում Ռուսաստանի, Թուրքիայի, Ուկրաինայի և ՄԱԿ-ի միջև ստորագրված համաձայնագրերը ենթադրում են քառակողմ համակարգող կենտրոնի ստեղծում, որի ներկայացուցիչները կստուգեն ցորեն տեղափոխող նավերը, որպեսզի թույլ չտրվի զենքի մաքսանենգություն: