Ի՞նչ պետք է անել շոգ եղանակին․ խորհուրդներ
Իսպանիայում և Պորտուգալիայում վերջին օրերին շոգից ավելի քան 1000 մահ է գրանցվել: Չինաստանի արևելքում ևս եղանակային պայմանները մահվան պատճառ են դարձել։ Բացի դրանից, աշխահում կիզիչ ջերմային ալիքը անտառային խոշորամասշտաբ հրդեհների պատճառ է դառնում։
Եվրոպական մի շարք երկրներում՝ Ֆրանսիայում, Պորտուգալիայում, Իսպանիայում և Հունաստանում մոլեգնող անտառային հրդեհների պատճառով հազարավոր մարդկանց տարհանել են իրենց տներից:
Հայաստանում ևս սաստիկ շոգեր են։ Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն տեղեկացմամբ՝ հանրապետության տարածքը շարունակում է գտնվել Արաբական թերակղզու շրջաններից արևադարձային տաք օդային հոսանքների ազդեցության գոտում։
Այս շոգ եղանականին բավականին կարևոր է, որ մարդիկ մի շարք կանոններին հետևեն՝ իրենց առողջությանը, ինչպես նաև շրջակա միջավայրին վնաս չհասցնելու համար։
Առաջին հերթին այս շոգ օրերին անտառներում և խոտածածկ մակերեսներին արգելվում է կրակ վառել, վառվող լուցկի կամ ծխախոտի մնացորդ գցել, յուղերով կամ բենզինով ներծծված լաթեր թողնել, ներքին այրման շարժիչների աշխատանքի ժամանակ մեքենան վառելիքով լիցքավորել, ինչպես նաև ծխել լիցքավորվող մեքենաների մոտ և այլն։
Եղանակային այսպիսի պայմաններում քաղաքացիներին իրենց ինքազգացողությունը չվատացնելու համար անհրաժեշտ է, որ մի շարք կանոնների հետևել։ Խորհուրդ է տրվում խմել շատ հեղուկներ, մասնավորապես ջուր, բացառել ավելորդ ալկոհոլը, փորձել խուսափել ժամը 11։00-ից 15։00-ն ընկած ժամանակահատվածում արևի ուղիղ ճառագայթներից։ Եթե այնուամենայնիվ ստիպված եք այդ ժամերին լինել դրսում, ապա խորհուրդ է տրվում քայլել ավելի ստվերային հատվածներով, պարտադիր օգտագործել արևապաշտպան քսուկներ, ինչպես նաև ձեզ հետ ունենալ լայնեզր գլխարկ ու ջուր։
Շատ կարևոր է, որ այս եղանակին նաև հատուկ ուշադրություն դարձնենք մեր սննդակարգին՝ բառացելով օրինակ մայոնեզը, սերուցքային ու առհասարակ կրեմային խմորեղենները, պահածոյացված ուտելիքները, արևի ուղիղ ճառագայթների տակ գտնվող ցանկացած սնունդ և այլն։ Անհրաժեշտ է, որ այս եղանակին մարդիկ ուտեն վիտամինաշատ սնունդ, մասնավորապես միրգ և բանջարեղեն։
Փաստացի կլիմայի փոփոխությունն ազդում է բոլորի վրա, ուստի անհրաժեշտ է հետևել վերոնշյալ խորհուրդներին ու կանոններին՝ սեփական առողջությանը չվնասելու համար։