ԵՄ-ն ուկրաինական հակամարտության խաղաղ բանակցությունների նոր ռազմավարության կարիք ունի. Օրբան
Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը կարծում է, որ ԵՄ-ին անհրաժեշտ է նոր ռազմավարություն ուկրաինական հակամարտության վերաբերյալ խաղաղ բանակցությունների համար, Ռուսաստանի Դաշնության դեմ կիրառված պատժամիջոցները չաշխատեցին։
Ռազմավարությունը պետք է ուղղված լինի խաղաղության հասնելուն, վարչապետի խոսքերն է մեջբերում Reuters-ը։ «ԵՄ նոր ռազմավարության նպատակը պետք է լինի «խաղաղության արդյունավետ առաջարկի մշակումը»», – ասել է Հունգարիայի կառավարության ղեկավարը։
Ինչպես ավելի վաղ ասել էր Օրբանը, Ռուսաստանի դեմ ԵՄ պատժամիջոցները չեն օգնում Ուկրաինային և չեն նպաստում այս երկրում իրավիճակի հանգուցալուծմանը, այլ միայն վնասում են հենց Եվրոպայի պետություններին։ Պատժամիջոցների քաղաքականությունը «չի կրճատում պատերազմի տևողությունը», և Եվրոպան պետք է ընդունի, որ ընտրել է «սխալ մարտավարություն»: