Վերա Բրեժնևան երկու սիրային նամակ է գրել (լուսանկար)
Ինսթագրամի իր էջում ուկրաինացի երգչուհի Վերա Բրեժնևան լուսանկարներ է տեղադրել՝ սիրային նամակների տեսքով, որը երգչուհին նվիրել է իր աղջիկներին: Բրեժնեվան լուսանկարը ստորագրել է այսպես. «Նամակներ սիրո մասին... մայրիկը թռավ…»:
Ինքը երգչուհին չի հստակեցրել, թե հստակ ուր է ուղևորվել: Երկրպագուները կարծում են, որ այդպիսի նամակները երեխաների հանդեպ սիրո արտահայտման քնքուշ ձև են: «Բարի ու քնքուշ նամակ իր երկու աղջիկներին բարի և հիասքանչ մայրիկի կողմից», «Շատ «մայրական» է ժպտում, ցավոք, իմ երեխաները դեռ կարդալ չգիտեն, բայց արդեն շուտով կկարողանան»:
Հիշեցնենք, որ արդեն հունվարի 1-ին էկրաններ կբարձրանա «Սերը մեծ քաղաքում» ֆիլմի երրորդ մասը: Ֆիլմում խաղում է նաև Վերա Բրեժնևան: