Սարգիս Ադամյանը երկրորդ գոլն է խփել Քյոլնի կազմում
«Քյոլնը» ընկերական խաղ է անցկացնում հոլանդական «Նեյմեյխենի» հետ։ Ընթանում է հանդիպման երկրորդ կեսն, ու գերմանական թիմը հաղթում է 3-0 հաշվով։
Թիմի երրորդ գոլը երկրորդ կեսի առաջին րոպեին խփել է Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Սարգիս Ադամյանը։ Սա նրա երկրորդ գոլն է նոր թիմի կազմում։
Առաջին գոլն Ադամյանը հեղինակել էր հուլիսի 17-ինգերմանական «Կիկերսի» հետ խաղում։
Սարգիս Ադամյանը գերմանական ակումբ է տեղափոխվել հուլիսի 5-ին՝ կնքելով 4 տարվա պայմանագիր։