Լա Լիգան դիմել է Փարիզի դատարան՝ պահանջելով խզել Մբապեի պայմանագիրը ՊՍԺ-ի հետ
Լա Լիգան պահանջում է, որ չեղյալ համարվի ՊՍԺ-ի և հարձակվող Կիլիան Մբապեի միջև կնքված պայմանագիրը։
Իսպանիայի առաջնության ներկայացուցիչները դիմել է Փարիզի ադմինիստրատիվ դատարան՝ պահանջելով չեղյալ համարել Մբապեի՝ ամռանը կնքած պայմանագիրը։
Բացի այդ, Լա Լիգան խնդրել է DNCG-ին (Ֆրանսիայի ազգային ակումբների կառավարման վերահսկման վարչություն) չեղարկել հունիսին ընդունած որոշումը, ըստ որի՝ նրանք առարկություններ չունեն ՊՍԺ-ի ֆինանսական հաշվետվության վերաբերյալ։
Նշվում է, որ երկու հայցերն էլ մերժվել են միանգամից, քանի որ ժամանակին չեն կազմվել, սակայն հետագայում դրանք նորից կվերանայվեն։
Ավելի վաղ Լա Լիգայի նախագահը դժգոհել էր պնդելով, որ ՊՍԺ-ն խախտում է ֆինանսական ֆեյր-փլեյը։