Բայդենի պատճառով` ԱՄՆ֊ն դիվանագիտական պարտություն է կրել Մերձավոր Արևելքում․ Al Quds Al Arabi
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի աղետալի այցը Մերձավոր Արևելք ցույց տվեց Միացյալ Նահանգների դիվանագիտական պարտության չափը, գրում է Al Quds Al Arabi-ն։
Ըստ հոդվածի հեղինակի՝ Սպիտակ տան ղեկավարին չի հաջողվել գլուխ հանել Աֆղանստանից զորքերի դուրսբերումից հետո տարածաշրջանում ԱՄՆ ազդեցության վերականգնման հիմնական խնդրից։
«Միացյալ Նահանգները բախվեցին չորս հիմնական քաղաքական հանգույցների, որոնցից ոչ մեկը Բայդենը չկարողացավ արձակել շրջագայության ընթացքում։ Հնարավոր չեղավ կոնսենսուսի հասնել Իրանի հետ միջուկային բանակցությունների շուրջ, հասնել գաղափարի իրականացման համար որևէ մոտեցման որդեգրմանը»,֊ասվում է նյութում։ Այնտեղ նաև ընդգծվում է, որ Բայդենը չկարողացավ հայտարարել պաղեստինցիների հետ վստահության ամրապնդման որևէ միջոցի մասին։