Ջասթին Բիբերը տուգանվել է վանդալիզմի համար
Երեկ 19-ամյա երգիչ Ջասթին Բիբերին Բրազիլիայում տուգանել են վանդալիզմի համար:
Երգիչը որոշել է գիշերով ներկել Ռիո Դե Ժանեյրոյի կենտրոնում գտնվող Hotel Nacional հյուրանոցի պատերը: Բիբերը հյուրանոցի պատին թողել է իր ստորագրությունը, բազմաթիվ ծիծաղելի մարդկանց դեմքեր և «Հարգեք մարդկանց անձնական կյանքը» գրություն:
Հաջորդ օրն արդեն բրազիլական կայքերում տարածվեցին Բիբերի գիշերային լուսանկարները: Բրազիլական կայքերը գրում էին, որ նման արարքի համար իրենց օրենքով սահմանվում է մինչև 1 տարի ազատազրկում: