Դանիայում բարձր ջերմաստիճանի նոր ռեկորդ է գրանցվել
Դանիայում բարձր ջերմաստիճանի նոր ռեկորդ է գրանցվել: Օդի ջերմաստիճանը հասել է մինչև 35,6 աստիճան Ցելսիուս։ Այս մասին Twitter-ում հայտնել է Դանիայի օդերևութաբանական ինստիտուտը (DMI):
Յուտլանդիա թերակղզու Բորիս փոքրիկ քաղաքում բարձր ջերմաստիճան է գրանցվել։ Մինչ այդ հուլիս ամսվա ռեկորդը համարվում էր 35,3 աստիճան Ցելսիուս 1941 թվականին Մորս կղզու քաղաքներից մեկում։
Ինչպես նշում է The Local-ը՝ Դանիայում ամենաբարձր ջերմաստիճանը համարվում է 36,4 աստիճան Ցելսիուս, որը գրանցվել է 1975 թվականի օգոստոսին Հոլստեբրո քաղաքում։