Սերգեյ Շոյգուն Ստամբուլում է
ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն ժամանել է Ստամբուլ՝ ստորագրելու հացահատիկի համաձայնագիրը։
Ինչպես հայտնի է՝ Ռուսաստանը և Ուկրաինան Թուրքիայի և ՄԱԿ-ի միջնորդությամբ պայմանավորվել են վերսկսել ռուսական նավերի կողմից շրջափակված ուկրաինական նավահանգիստներից հացահատիկի արտահանումը:
Համաձայնագրի ստորագրման արարողությունը տեղի կունենա Ստամբուլի Դոլմաբահչե պալատում՝ Թուրքիայի նախագահի աշխատասենյակում:
Դրան կմասնակցեն Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը և ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերիշը։