Բիչախչյանի «Պոգոնը» ոչ-ոքի է խաղացել դանիական «Բրոնդբյուի» հետ
Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլում լեհական «Պոգոնը» սեփական հարկի տակ ընդունել էր դանիական «Բրոնդբյուին»։
Հաշիվը բացել են հյուրերը 28-րդ րոպեին և միայն խաղի ավարտից 5 րոպե առաջ Բիչախչյանի թիմը հավասարեցրել է հաշիվը:
Ի դեպ, Բիչախչյանը մասնակցել է գոլային գրոհին:
Նա խաղադաշտ է դուրս եկել 63-րդ րոպեին: Պատասխան խաղը հուլիսի 28-ին է: