Ռիկի Մարտինը շահել է եղբորորդու դեմ դատը, որը նրան մեղադրում էր սեռական ոտնձգությունների մեջ
Երգիչ Ռիկի Մարտինը շահել է իր եղբորորդու՝ Դենիս Սանչեսի դեմ գործը, որը նրան մեղադրել է սեռական ոտնձգությունների մեջ։ Այս մասին հայտնում է TMZ-ը։
Դատավորը մերժել է նաեւ երգչի նկատմամբ խափանման միջոցը երկարաձգելու միջնորդությունը։
Դատախազը հայտարարել է, որ դատարանից պահանջ չունի։
«Սա այլ բան չէ, քան տագնապած անձի կողմից կեղծ, բացարձակապես չհիմնավորված մեղադրանքներ ներկայացնելու փորձ։ Մենք ուրախ ենք, որ մեր պաշտպանյալը տեսավ դատարանի արդարությունը եւ այժմ կարող է առաջ շարժվել իր կյանքում ու կարիերայում»,- ասել են Ռիկի Մարտինի ներկայացուցիչները։
Հուլիսի սկզբին հայտնի դարձավ, որ Ռիկի Մարտինի եղբոր որդին հայտարարել է ազգականի հետ յոթ ամսվա հարաբերությունների մասին, որից հետո երգիչը սկսել է հետապնդել նրան։