Կարեն Խաչանովին կողոպտել են
Կարեն Խաչանովին թալանել են Համբուրգում կայացած մրցաշարի ժամանակ։ Այս մասին հայտնում է РИА Новости-ն՝ հղում անելով Գերմանիայի իր աղբյուրին։
Աղբյուրի փոխանցմամբ՝ կողոպտիչները թալանել են ՌԴ-ը ներկայացնող ազգությամբ հայ թենիսիստի հյուրանոցի համարը: Նրանք գողացել են այն ամենը, ինչ գտնվել է չհրկիզվող պահարանում: Այժմ միջոցներ են ձեռնարկվում կողոպտիչներին հայտնաբերելու ուղղությամբ։