Իտալիայի նախագահը ցրել է խորհրդարանը
Իտալիայի նախագահ Սերջիո Մատարելան վարչապետ Մարիո Դրագիի հրաժարականից հետո հրամանագիր է ստորագրել խորհրդարանը ցրելու մասին:
«Ես հրամանագիր եմ ստորագրել խորհրդարանի պալատների լուծարման մասին, որպեսզի հնարավոր լինի նոր ընտրություններ նշանակել»,- ասել է Մատարելան խորհրդարանի երկու պալատների նախագահների հետ հանդիպումից հետո: Նոր ընտրությունների օրը կհայտարարվի ավելի ուշ։
Ավելի վաղ Իտալիայի նախագահն ընդունել էր վարչապետ Մարիո Դրագիի հրաժարականը: