Ոստիկանները կանեփի սերմեր ու կանեփանման զանգված են գտել պահարանից
ՏեսանյութերԻրացնելով ոստիկանության Արմավիրի բաժնի քրեական հետախույզների ստացած օպերատիվ տեղեկությունը՝ ոստիկանության և քննչական կոմիտեի ծառայողները խուզարկություն են կատարել 62-ամյա մի կնոջ՝ Արմավիր քաղաքի Մաշտոցի փողոցի տանն ու կից շինություններում:
Ննջարանի պահարանում հայտնաբերվել են փաթեթներ՝ կանեփանման զանգվածներով և կանեփի սերմերով: Տանտիրուհին հայտնել է, որ ինքը չգիտի, թե հայտնաբերվածն ինչ է, իսկ ննջարանը որդունն է: Խուզարկությամբ հայտնաբերվել են նաև «դիազեպամ» գրառումով հաբեր։
Նախաքննությունը շարունակվում է:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: