ԱՀԿ-ն հայտնել է աշխարհում կապիկի ծաղիկի դեպքերի և արդեն գրանցված մահերի մասին
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը ամբողջ աշխարհում հաստատել է կապիկի ծաղիկի 14 000 դեպք, որից 5-ն Աֆրիկայում մահացել է:
Ինչպես տեղեկացնում է The Guardian-ը՝ այս մասին հայտարարել է ԱՀԿ տնօրեն Թեդրոս Գեբրեյեսուսը։
Նշվում է, որ առայժմ հաստատված դեպքերի մեծ մասը հայտնաբերվել է Եվրոպայում տղամարդկանց շրջանում, թեև բոլոր մահերը գրանցվել են Աֆրիկայում: