Գերմանիան դեմ է Սիրիայի հյուսիսում Թուրքիայի նոր ռազմական գործողություն սկսելու մտադրությանը
Գերմանիայի կառավարությունը հերթական անգամ զգուշացրել է Թուրքիային՝ Սիրիայում ռազմական գործողություններ չսկսել։
Ermenihaber.am-ի փոխանցմամբ՝ այդ երկրի ԱԳՆ-ի խոսնակի հայտարարության մեջ թեմայի վերաբերյալ մասնավորապես ասված է. «Մեր կարծիքով, նման գործողությունը ոչ միայն կվատթարացնի տարածաշրջանի առանց այն էլ դժվար պայմանները այնտեղի բնակիչների համար, այլ նաև ԻՊ-ին (Իսլամական պետություն-ահաբեկչական կազմակերպություն) հնարավորություն կտա կրկին ուժեղանալ»։
Հայտարարության մեջ նշվում է նաև, որ «չնայած անվտանգության հիմնավոր մտահոգություններին»՝ Թուրքիան պատասխանատվություն է կրում տարածաշրջանում անվտանգության վակուում չստեղծելու համար:
Նշենք, որ Թուրքիայի իշխանությունները վերջին շաբաթներին հաճախակիացրել են հայտարարությունները Սիրիայի հյուսիսում ներկայում քրդական վերահսկողության տակ գտնվող Մանբիջի ո Թել Ռֆաթի ուղղությամբ նոր ռազմագործողություն սկսելու մասին:
Նախագահ Էրդողանը Իրանում Աստանայում կայացած բանակցությունների ժամանակ նույնպես հայտնել է Թուրքիայի վճռականությունը նշված ռազմական գործողության վերաբերյալ:
Ըստ մամուլում շրջանառվող լուրերի Էրդողանը, սակայն, չի կարողացել այս հարցում ստանալ Ռուսաստանի ու Իրանի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Էբրահիմ Ռաիսիի աջակցությունը: