Ուկրաինան կարող է անհետանալ աշխարհի քարտեզից. Մեդվեդև
Ուկրաինան որպես պետություն «այն ամենի արդյունքում, ինչ տեղի է ունենում» կարող է անհետանալ աշխարհի քարտեզից։
Նման կարծիք է հայտնել Ռուսաստանի Անվտանգության խորհրդի ղեկավարի տեղակալ Դմիտրի Մեդվեդևը հինգշաբթի օրը իր Telegram ալիքում։
«2014 թվականի հեղաշրջումից հետո Ուկրաինան կորցրեց իր պետական անկախությունը և անցավ կոլեկտիվ Արևմուտքի անմիջական վերահսկողության տակ, ինչպես նաև կարծում էր, որ ՆԱՏՕ-ն կապահովի իր անվտանգությունը: Այն ամենի արդյունքում, ինչ տեղի է ունենում, Ուկրաինան կարող է կորցնել պետական ինքնիշխանության մնացորդները եւ անհետանալ աշխարհի քարտեզից»,-ասել է Մեդվեդևը:
Նա նաև վստահություն է հայտնել, որ «ուկրաինացի հանցագործները, անշուշտ, կդատվեն Ուկրաինայի և Ռուսաստանի ժողովուրդների նկատմամբ իրականացված վայրագությունների համար»։