Ավտոմեքենան ամբողջովին վերածվել է մոխրակույտի
Այսօր՝ հուլիսի 21-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 09։40-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ներքին Գետաշեն գյուղի Սուրբ Խաչ կոչվող թաղամասում, դաշտամիջյան հատվածում ավտոմեքենա է այրվում։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են ԱԻՆ ՓԾ թիվ 33 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։
Հրշեջները մարել են Արտյոմ Դավթյանին պատկանող VAZ 2110 մակնիշի ավտոմեքենայում առաջացած հրդեհը։
Ավտոմեքենան ամբողջովին վերածվել է մոխրակույտի։
Ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար, տուժածներ չկան։
Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ ավտոմեքենայի սեփականատեր Ա․ Դավթյանը նշված հատվածում խոտ հնձելիս նկատել է, որ ավտոմեքենայում հրդեհ է բռնկվել։ Ահազանգել է 911։
Ու մինչ օպերատիվորեն կժամանեին Մարտունու հրշեջները, նա փորձել է իր ուժերով կանխել կրակի տարածումը։