Այս պահին հնարավոր եղավ կասեցնել Թուրքիայի հնարավոր ներխուժումը Սիրիա. թուրքերը երկատվել են. Իրանագետ
Թեհրանում Թուրքիայի, Ռուսաստանի եւ Իրանի նախագահների հանդիպումը կարծեք թե խնդիրներ ունեցավ Թուրքիայի նախագահ Էրդողանը: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց իրանագետ Վարդան Ոսկանյանը:
«Էրդողանը խնդիրներ ունեցավ Սիրիայի հետ կապված, որովհետեւ հնչեց զգուշացում ոչ միայն Հայաստան-Իրան սահմանի վերաբերյալ, այլ նաեւ Սիրիա թուրքական հնարավոր ներխուժման պարագային առնչվող: Այս իմաստով իրանական եւ ռուսական դիրքորոումները միանշանակ են եւ հստակ: Կարծում եմ՝ այս պահին հնարավոր եղավ կասեցնել Թուրքիայի հնարավոր ներխուժումը, բայց մի կարեւոր հանգամանք էլ կա. Էրդողանի պես բռնապետն անկանխատեսելի է շատ հարցերում եւ նա փորձում է վարել սեփական խաղը: Այլ խնդիր է, թե որքանով նա ի վիճակի կլինի առաձջ տանել այդ խաղը՝ հաշվի առնելով այնպիսի խոշոր պետությունների ներկայությունը Սիրիայում, ինչպիսիք ՌԴ-ն եւ Իրանն են: Բայց բացառել դա կրկին կոպտագույն սխալ կլինի»,-ասաց նա:
Իրանագետի խոսքով, Սիրիայի հարցում մեկ այլ խնդիր էլ կա՝ ԱՄՆ-ի ներկայությունը. «Թուրքիան, ըստ էության, երկատվել ՝ ԱՄՆ-ի հետ հանդես գա, Ռուսաստանի եւ Իրանի նախանշած ուղեծրում հանդես գա, թե՞ խաղալ սեփական խաղը:Կարծում եմ՝ թուրքերը երեք ուղղություններով էլ աշխատելու են»,-ընդգծեց Վարդան Ոսկանյանը:
Նա նաեւ նկատեց, որ Թեհրանում կայացած այդ հանդիպմանը նաեւ քրդական խնդրի շեշտադրումներ եղան. «Սա այն տիրույթն է, որտեղ կոնկրետ Քրդստանի բանվորական կուսակցության համատեքստում Իրանի եւ Թուրքիայի շահերը ունեն որոշակի նույնականություն, որովհետեւ ՔԲԿ-ն ցավալիորեն որոշակի ակտիվություն է ցուցաբերում նաեւ Իրանում, ինչով անհանգստությունառաջ բերում Իրանի կառավարության կողմից: Մինչդեռ կարելի էր ունենալ այնպիսի սցենար, երբ Իրանը կաջակցեր այդ կուսակցությանը՝ իր հակաթուրքական գործունեության մեջ»,-ասաց նա: