Բուհերը չեն կարողանում լրացնել թափուր տեղերը. դիմորդները քիչ են. «Հրապարակ»
«Հրապարակ» թերթը գրում է․
«Հուլիսի 19-26-ը դրական միավորներ ստացած, բայց բուհերի ընդունելության հիմնական փուլից դուրս մնացած դիմորդները կարող են մասնակցել լրացուցիչ մրցույթին՝ թափուր տեղերի համար նշելով մինչեւ 6 մասնագիտություն։
Հիշեցնենք, որ ընդունելության հիմնական փուլի արդյունքներով բուհերին տրամադրված 1918 անվճար տեղերից համալրվել է 1433-ը, իսկ 21 հազար 761 վճարովի տեղերից՝ 6 հազար 518-ը. 550 անվճար ու ավելի քան 15 հազար վճարովի տեղ մնացել է թափուր:
Ներկայացնում ենք հուլիսի 20-ի դրությամբ հայաստանյան մի քանի բուհերում թափուր տեղերի ու դրանց համար դիմողների թիվը ըստ dimord.am-ի։
Այսպես․ ԵՊՀ-ում (Երեւանի պետական համալսարան) թափուր է մնացել 817 տեղ (39-ը՝ անվճար, 778-ը՝ վճարովի)։ Դիմողների թիվը 671- ն է։
ԵՊԲՀ-ում (Երեւանի պետական բժշկական համալսարան) թափուր է մնացել 49 տեղ (1-ը՝ անվճար, 48-ը՝ վճարովի)։ Դիմողների թիվը 126-ն է։
ՀԱՊՀ-ում (Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան) թափուր է մնացել 583 տեղ (76-ը՝ անվճար, 507-ը՝ վճարովի)։ Դիմողների թիվը 251-ն է։
ՃՇՀԱՀ-ում (Ճարտարապետության եւ շինարարության Հայաստանի ազգային համալսարան) թափուր է մնացել 884 տեղ (11-ը՝ անվճար, 873-ը՝ վճարովի)։ Դիմողների թիվը 117-ն է։
ՀՊՏՀ-ում (Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան) թափուր է մնացել 121 տեղ (121-ը՝ վճարովի)։ Դիմողների թիվը 260-ն է։
ՀՊՄՀ-ում (Հայկական պետական մանկավարժական համալսարան) թափուր է մնացել 1130 տեղ (26-ը՝ անվճար, 1104-ը՝ վճարովի)։ Դիմողների թիվը 66-ն է։
ԲՊՀ-ում (Վ. Բրյուսովի անվան պետական համալսարան) թափուր է մնացել 537 տեղ (537-ը՝ վճարովի)։ Դիմողների թիվը 69-ն է։
ՀԱԱՀ-ում (Հայաստանի ազգային ագրարային համալսարան) թափուր է մնացել 572 տեղ (109-ը՝ անվճար, 463-ը՝ վճարովի)։ Դիմողների թիվը 10-ն է»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։