ՊՎԾ նախկին պետը պաշտոն է ստացվել Պետերբուրգում. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՀՀ պետական վերահսկողական ծառայության նախկին ղեկավար Վահրամ Բարսեղյանը նշանակվել է Սանկտ Պետերբուրգի նահանգապետի խորհրդական։ Բարսեղյանը, հիշեցնենք, Հայաստանում պետական կառավարման երկարամյա փորձ ունի, տարբեր պաշտոններ է զբաղեցրել և, պարզվում է, ազդեցիկ կապեր ունի նաև Պետերբուրգում:
Տեղեկացանք, որ այս տարիների ընթացքում Բարսեղյանը իր նախկին ռուսական կապերի շնորհիվ մի շարք ծրագրեր է իրականացրել Հայստանում նաև հայկական բանակի համար: Ուշագրավն այն է, որ Վահրամ Բարսեղյանը համակարգելու է Սանկտ Պետերբուրգի նահանգապետ Ալեքսանդր Բեգլովի հատուկ հանձնարարությունները, այդ թվում՝ Հայաստանի հետ համագործակցության ծրագրերը»: