Դանիայում գերազանցվել է 81 տարի պահպանվող ջերմաստիճանի ռեկորդը
Դանիայում հուլիսի 20-ին գրանցվել է 1941 թվականից մինչ օրս ամենաշոգ օրը: Օդի ջերմաստիճանը բարձրացել է մինչև 35, 6 աստիճան ցելսիուս:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ին, այս մասին հայտնել է The Local Denmark-ը՝ վկայակոչելով Դանիայի օդերևութաբանական ինստիտուտին:
«35, 6 աստիճան ցելսիուս տաքություն է գրանցվել Բորիս քաղաքում, որը Յուտլանդիայի արևմտյան հատվածքում է»,-ասվում է հաղորդագրության մեջ:
Հստակեցվում է, որ Դանիայում ջերմաստիճանի նախորդ ռեկորդը՝ 35,3 աստիճան, գրանցվել է 1941 թվականին:
Վերջերս անոմալ շոգ եղանակ է գրանցվել եվրոպական մի շարք երկրներում։ Համաշխարհային օդերևութաբանական կազմակերպության ներկայացուցիչ Ռոբերտ Ստեֆանսկին ասել է, որ եվրոպական երկրներում օդի անոմալ բարձր ջերմաստիճանը կշարունակվի պահպանվել մինչև հաջորդ շաբաթվա կեսերը։