Եվրոպա ռուսական գազի մատակարարման լիակատար դադարեցումը ցուրտ ձմռան հետ միասին 1,5%-ով կկրճատի ԵՄ ՀՆԱ-ն
Եվրոպա ռուսական գազի մատակարարման լիակատար դադարեցումը ցուրտ ձմռան հետ միասին կհանգեցնի ԵՄ-ի համախառն ներքին արդյունքի 1,5 տոկոս նվազման, եթե երկրները նախապես չպատրաստվեն, ասել է Եվրահանձնաժողովը։
ԵՀ-ն առաջարկել է անդամ պետություններին կամովին կրճատել գազի սպառումը 15 տոկոսով՝ մինչեւ եկող տարվա մարտ, որպեսզի հնարավոր լինի պատրաստվել ռուսական գազի մատակարարումների հետագա դադարեցմանը։ Ձմռանը լիակատար դադարեցումը կարող է 1 տոկոսով նվազեցնել ԵՄ ՀՆԱ-ն, եթե երկրները չկարողանան պատրաստվել։
Եվրահանձնաժողովի նախագահի խոսքով՝ Եվրոպա ռուսական գազի մատակարարումների լիակատար դադարեցումը «հավանական սցենար է»։
Նա Ռուսաստանին մեղադրել է «շատաժի» մեջ եւ հերթական անգամ հայտարարել է, որ Մոսկվան «էներգիան օգտագործում է որպես զենք»։ «Դրա համար էլ ցանկացած դեպքում, լինի գազի մասնավոր, թե մասշտաբային դադարեցում կամ լիակատար անջատում, Եվրոպան պետք է պատրաստ լինի»,- ասել է ֆոն դեր Լյայենը։