Ռիհաննան հայտարարել է հղի կանանց համար հագուստի հավաքածու թողարկելու մասին
Երգչուհի Ռիհաննան նախատեսում է թողարկել հագուստ հղի աղջիկների եւ կանանց համար։ Այս մասին հայտնում է HollywoodLife-ը։
«Իր հղիության ընթացքում նրան ասում էին, որ ոգեշնչում է շատ կանանց։ Նա կոտրեց այն կարծրատիպը, ինչ ընդունված էր կրել։ Եվ նա իսկապես հուզված էր դրանից»,- կիսվել է հրապարակման աղբյուրը։
Մայիսի 13-ին Ռիհաննան եւ նրա ընկերը՝ ռեփեր Ռաքիմ Մայերսը, որն ավելի հայտնի է որպես A$AP Rocky, որդի են ունեցել։