Սիլիկոնային հովտի հսկաները համոզված են, որ համաշխարհային տնտեսությունը շարժվում է դեպի ռեցեսիա
Խոշոր տեխնոլոգիական ընկերությունները համոզված են, որ համաշխարհային տնտեսությունը շարժվում է դեպի ռեցեսիա։ Սիլիկոնային հովիտը ենթադրում է, որ տնտեսական անկումը կլինի կտրուկ կամ անգամ կոշտ։ Տեխնոլոգիական ընկերությունները եւ վենչուրային կապիտալի ֆիրմաները, որոնք ֆինանսավորում են տեխնոլոգիական ստարտափերը, չեն ցանկանում հանկարծակիի գալ, մանավանդ երբ տնտեսական տվյալներն այնքան էլ հուսադրող չեն, գրել է The Street-ը։
Գնաճը, որից տուժում են ինչպես ձեռնարկությունները, այնպես էլ սպառողները, մնում է այնպիսի մակարդակի, որը չի եղել արդեն 40 տարի։ Աշխատանքի վիճակագրության բյուրոյի տվյալներով՝ սպառողական գների ընդհանուր ինդեքսը այս տարվա հունիսին նախորդ տարվա հունիսի համեմատ ավելացել է 9,1 տոկոսով, իսկ մայիսի համեմատ՝ 8,6 տոկոսով:
Այս իրավիճակը վկայում է այն մասին, որ Դաշնային պահուստային համակարգը կպահպանի տոկոսադրույքի բարձրացման շատ ագրեսիվ քաղաքականություն, ինչն, իր հերթին, կնվազեցնի սպառումը։
Բացի այդ, դոլարի ամրապնդումը այլ արժույթների համեմատ պետք է վնաս պատճառի տրանսազգային կորպորացիաների՝ արտասահմանյան շուկաներում ստացվելիք եկամուտներին։ Big Tech-ը ներկա է աշխարհի երկրների մեծ մասում։
Տրանսազգային կորպորացիաները ցանկանում են պատրաստ լինել այն բանին, որ Meta Platforms-ի գործադիր տնօրեն Մարկ Ցուկերբերգը համարում է «ամենավատ անկումներից մեկը, որը մենք տեսել ենք նորագույն պատմության մեջ»։
Apple-ը նախատեսում է 2023թ. դանդաղեցնել վարձակալման եւ ծախսերի տեմպերը որոշ մասնաճյուղերում։ Bloomberg News-ի համաձայն՝ այս որոշումը կապված է iPhone-ի բարձր զգուշավորության հետ։
Գլխավոր տնօրեն Թիմ Քուկի որոշումը տագնապեցնող է, քանի որ Apple-ին միշտ հաջողվել է հաղթահարել ճգնաժամերը՝ քերծվածք անգամ չստանալով։
Սոցիալական ցանցերի Meta հսկան այս օրերին շարունակում է կրճատել ծախսերը։
Meta-ն հենց նոր փոխել է ընդլայնվելու պլանները՝ հրաժարվելով Նյու Յորքում նոր օֆիսներ կառուցելու գաղափարից։ Մայր ընկերություն Facebook-ը, Instagram-ը եւ WhatsApp-ը նույնպես դադարեցնում են Հադսոն յարդում նոր գրասենյակների կառուցման պլանները։
Այս որոշումներն ընդունելուց առաջ ընկերությունը որոշել էր վարձել 6 000-ից 7 000 նոր ինժեներներ 2022թ., մինչդեռ սկզբում նախատեսվում էր վարձել 10 հազար աշխատակիցների:
Մայիսին The Street-ի աղբյուրը տեղեկացրել էր, որ սոցիալական ցանցերի հսկան նախատեսում է դադարեցնել կամ որոշ դեպքերում դանդաղեցնել միջին եւ ցածր օղակների աշխատակիցների ընդունումը։ Աղբյուրի խոսքով՝ նպատակն այն էր, որպեսզի վերանայվեն առաջնահերթությունները։
Տեխնոլոգիական մյուս հսկաները նույնպես խնայողության միջոցներ են ձեռնարկում։ Alphabet-ը, մայր ընկերություն Google-ը, կդանդաղեցնի աշխատակիցներ ընդունելը մինչեւ տարեվերջ՝ պոտենցիալ ռեցեսիայի հետ կապված։
Microsoft-ը նույնպես կրճատում է հաստիքները։