Իրանի ԶՈւ շտաբի պետը եւ Թուրքիայի պաշտպանության նախարարը քննարկել են տարածաշրջանում անվտանգության ապահովման ուղիները
Իրանի զինված ուժերի շտաբի պետ գեներալ-մայոր Մոհամեդ Բաղերին եւ Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը քննարկել են ռազմական համագործակցության եւ անվտանգության հարցեր։
Mehr-ի փոխանցմամբ՝ քննարկման հիմնական հարցերն են եղել պաշտպանական համագործակցության ոլորտները, փոխգործակցությունը եւ կարծիքների փոխանակումը տարածաշրջանի կարեւորագույն հարցերի, այդ թվում՝ ահաբեկչության դեմ պայքարի շուրջ։ Հանդիպմանը քննարկվել են նաեւ Սիրիայում լարվածությունը թուլացնելու եւ տարածաշրջանում կայուն անվտանգության ապահովման ուղիներն ուսումնասիրելու փորձերը:
Վերջին անգամ երկու բարձրաստիճան զինվորականները Թեհրանում հանդիպել էին 2017թ.