Շրի Լանկայի օրենսդիրները նախագահ են ընտրել վարչապետ Ռանիլ Վիկրեմեսինգհեին
Շրի Լանկայի օրենսդիրները նախագահ են ընտրել վարչապետ Ռանիլ Վիկրեմեսինգհեին քվեարկության արդյունքում, որը կարող է քաղաքական անկարգություններ բորբոքել հարավասիական երկրում, հայտնում է AP-ն:
Նախկին նախագահ Գոտաբայա Ռաջապակսան Վիկրեմեսինգեին վարչապետ էր նշանակել մայիսին՝ հույս ունենալով կայունություն բերել մի երկրում, որտեղ գրանցվել է պատմության մեջ ծանրագույն տնտեսական ճգնաժամը: Վիկրեմեսինգհեն նախագահի պաշտոնակատար դարձավ այն բանից հետո, երբ Ռաջապակսան անցած շաբաթ փախավ երկրից եւ հրաժարական տվեց էլեկտրոնային փոստի միջոցով:
73-ամյա Վիկրեմեսինգհեն փորձառու քաղաքական գործիչ է, ով մեծ փորձ ունի դիվանագիտական եւ միջազգային հարաբերություններում: Բայց նա այնքան էլ սիրված չէ ընտրողների կողմից, որոնք նրան Ռաջապաքսայի կառավարության մնացուկն են համարում: Նրա ընտրվելուց հետո ցուցարարները նախագահական նստավայրի մոտ վանկարկում էին «Հեռացիր, Ռանիլ»: