Վանաձորի բժշկական կենտրոն ջերմային այրվածքներով ընդունված փոքրիկի վիճակը կայուն բավարար է. ԲԿ
Օրեր առաջ շտապ բուժօգնության մեքենայով «Վանաձորի բժշկական կենտրոն» է ընդունվել 4-ամյա երեխա՝ մարմնի 22 տոկոս ջերմային այրվածքով:
«Վանաձոր» ԲԿ-ից հայտնում են, որ անմիջապես կատարվել են հակաշոկային միջոցառումներ, իրականացվում են վերքերի ընդհանուր եւ տեղային բուժումներ:
Բուժող բժիշկ, մանկական վնասվածքաբան-օրթոպեդ Ռուբեն Հակոբյանի փոխանցմամբ՝ վիճակը գնահատվում է կայուն բավարարար:
Փոքրիկը շարունակում է ստանալ ստացիոնար բուժում: