Անտառային հրդեհ է բռնկվել Աթենքից ոչ հեռու
Հունաստանում անտառային հրդեհ է բռնկվել Աթենքից ոչ հեռու գտնվող Պենտելի լեռնային շրջանում, իշխանությունները հրամայել են տարհանել մարդկանց չորս շրջաններից եւ հիվանդանոցից։
Ծխի ծանր ամպերը բարձրացել են Պենտելիի երկինք, շրջանը 27 կիլոմետր է հեռու Աթենքից։
Տեղի ԶԼՄ-ները տեղեկացրել են, որ հրդեհի հետեւանքով այրվել է մեկ տուն, բայց հրշեջների թիմը չի հաստատել այս տեղեկությունը։ Տուժածների մասին տեղեկություններ չկան։
Մոտ 420 հրշեջ 85 մեքենաների աջակցությամբ փորձում են մարել հրդեհը, որը երեկոյան կողմ տարածվել էր մի քանի ճակատներով։ Ավելի քան 24 ուղղաթիռ եւ ինքնաթիռ ջրալցման աշխատանքներ են կատարել, բայց ստիպված են եղել գիշերը դադարեցնել աշխատանքը անվտանգության նկատառումներից ելնելով։
Իշխանությունները հրամայել են տարհանել չորս շրջանների՝ Դրաֆիի, Անթուսի, Դիոնիի եւ Դասամարիի բնակիչներին։ Նրանք բնակիչներին խորհուրդ են տվել պատրաստվել տարհանման։
Պենտելի տանող ճանապարհների երթեւեկությունը դադարեցվել է, եւ ոստիկանությունն օգնել է բնակիչներին դուրս գալ հրդեհի շրջանից։
Ավելի քան 200 հրշեջներ եւ տեխնիկա Բուլղարիայից, Ֆրանսիայից, Գերմանիայից, Ռումինիայից, Նորվեգիայից եւ Ֆինլանդիայից սպասման ռեժիմի մեջ են, քանի որ հուլիսը եւ օգոստոսն ամենաշոգ ամիսներն են Հունաստանում։
Անցած տարի անտառային հրդեհները ոչնչացրել են մոտ 121 000 հեկտար անտառ եւ թփուտներ Հունաստանի տարբեր մասերում, երբ երկիրը 30 տարվա մեջ առաջին անգամ ենթարկվել էր ամենաուժեղ շոգի հարվածին։