Դիբալան Պորտուգալիայում հետևել է «Ռոմայի» խաղին
Թուրինի «Յուվենտուսից» ազատ գործակալի կարգավիճակում հեռացած արգենտինացի հարձակվող Պաուլո Դիբալան Պորտուգալիայում ներկա է եղել «Սպորտինգ» - «Ռոմա» հանդիպմանը։
Ֆուտբոլիստը եղել է հռոմեական ակումբի խաղաշապիկով։ Սպասվում է, որ Դիբալան երեք տարվա պայմանագիր կկնքի «Ռոմայի» հետ, սակայն հրաժարագինը կսահմանվի 20 միլիոն եվրո, ինչը հնարավորություն կտա նրան արդեն հաջորդ ամռանը փոխել ակումբը, հաղորդում է La Repubblica-ն։
Պորտուգալացի Ժոզե Մոուրինյոյի գլխավորած թիմը «Սպորտինգին» պարտվել էր 2:3 հաշվով։