Հնդկաստանում վայրի կապիկների ոհմակը երեխային առեւանգել է և երրորդ հարկից նետել
Հնդկաստանում վայրի կապիկների ոհմակը երեխային առեւանգել է եւ երրորդ հարկից նետել։ Երեխայի հայրը՝ 25-ամյա Նիրդեշ Ուպադհայը, եւ նրա կինը իրենց 4 ամսական որդու հետ տանիքում են եղել, երբ նրանց վրա հարձակվել են մի քանի կապիկներ, հաղորդում է NYP-ը։
Ուպադհայայի կնոջը հաջողվել է փախչել խելագարված կապիկներից, բայց ոհմակը առեւանգել է նրանց որդուն եւ նետել երրորդ հարկից։ Երեխան տեղում մահացել է։
Հաղորդվում է, որ մահվան ելքով դեպքի առթիվ կատարվում է հետաքննություն։