Ամենահազվագյուտ սուպերքարը՝ Bugatti EB 110-ը, աճուրդի կհանվի
Այս տարվա օգոստոսի վերջին Gooding & Company աճուրդի տունը աճուրդի կհանի ամենահազվագյուտ սուպերքարը՝ Bugatti EB 110-ը՝ Super Sport կատարմամբ։ Արտադրության հինգ տարվա ընթացքում ֆրանսիացի ինժեներներն արտադրել են ընդամենը 139 բացառիկ սուպերքար, որոնցից 30-ը Super Sport մոդիֆիկացում են ստացել, գրում է Motor-ը։
Bugatti EB 110-ը թողարկվել է 1991 թ.՝ ի պատիվ ընկերության հիմնադիր Էտտորե Բուգատիի 110-ամյակի: Սուպերքարն անցյալ դարի վերջին ֆրանսիական ապրանքանիշի վերածննդի խորհրդանիշը դարձավ։ Արտադրության հինգ տարվա ընթացքում հավաքվել է 139 օրինակ, որից 30-ը հավաքվել է Super Sport մոդիֆիկացմամբ։
Կոնկրետ այս նմուշը առաջին սեփականատիրոջ մոտ հայտնվել էր 1994 թ. Գերմանիայում: Շուրջ երեք տասնամյակի ընթացքում սուպերքարը եղել էր Ճապոնիայում եւ եվրոպական մի քանի երկրում: Այդ ընթացքում ավտոմեքենան անցել է մոտ հազար կիլոմետր: Աճուրդի ժամանակ հազվագյուտ Bugatti EB 110 Super Sport-ից բաժանվել նախատեսում են 3.5 մլն դոլարով։