Ավստրալիայի եզակի վայրի բնությունն ավերվում է անտառային հրդեհների, երաշտի եւ գլոբալ տաքացման պատճառով
Ավստրալիայի եզակի վայրի բնությունն ավերվում է անտառային հրդեհների, երաշտի եւ գլոբալ տաքացման պատճառով, հաղորդում է AFP-ը։
Վնասը խորացնում է կլիմայական պայմանները, որոնք 20-րդ դարի սկզբից Ավստրալիայում ցամաքի միջին ջերմաստիճանը բարձրացրել են 1,4 աստիճանով՝ ըստ Ցելսիուսի:
Ավստրալիայի շրջակա միջավայրի նախարար Տանյա Պլիբերսեքը զեկույցն անվանել է «ցնցող փաստաթուղթ»: «Եթե մենք շարունակենք նույն հետագիծը, որով այժմ ընթանում ենք, մենք կտեսնենք ավելի շատ վտանգված տեսակներ, ավելի չոր գետեր, մենք կտեսնենք դեգրադացված լանդշաֆտ, մահացող խութեր»,-ասել է նա։
Պլիբերսեկի խոսքով՝ հրդեհները բնապահպանական ռումբ են։
Զեկույցում նշվում է, որ 1990 թվականից ի վեր միլիոնավոր հեկտարներով կուսական անտառ է հատվել։
Հինգ տարվա ընթացքում Ավստրալիայի պահպանության օրենսդրության համաձայն ազգային նշանակության ավելի քան 200 բուսատեսակներ եւ կենդանատեսակներ ավելացվել են վտանգված տեսակների ցանկում: