Ուկրաինայում խաղաղություն կհաստատվի Մոսկվայի պայմաններով. Մեդվեդև
Ռուսաստանը կիրագործի Ուկրաինայում հատուկ ռազմական գործողության նպատակները՝ չնայած Կիևին ամերիկյան զենքի մատակարարումներին: Այդ մասին հայտարարել է ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը։
Նրա խոսքով՝ խաղաղություն կհաստատվի, սակայն Մոսկվայի, այլ ոչ թե Արևմուտքի պայմաններով:
«Չի բացառվում, որ ապագայում միջազգային մեխանիզմ ստեղծվի, որը կհետաքննի ԱՄՆ-ի կողմից Ուկրաինայի տարածք զենքի մատակարարումները»,- ընդգծել է Մեդվեդևը:
Ռուսաստանի լիբերալ-դեմոկրատական կուսակցության ղեկավար, Ուկրաինայի հետ բանակցություններում ռուսական պատվիրակության անդամ Լեոնիդ Սլուցկին, իր հերթին, վստահեցրել է՝ եթե Ուկրաինայի հետ բանակցությունները վերսկսվեն, Ռուսաստանն ավելի կոշտ պայմաններ է առաջադրելու Կիևին: