Հայ մարմնամարզիկները կմասնակցեն Եվրոպական պատանեկան օլիմպիական փառատոնին
Հուլիսի 24-31-ը Սլովակիայի Բանսկա Բիստրիցա քաղաքում կայանալիք Եվրոպական պատանեկան օլիմպիական փառատոնին մասնակցելու են նաև հայ մարմնամարզիկները՝ մարզիչներ Սերոբ Սողոմոնյանի և Քնարիկ Բրսոյանի գլխավորությամբ: Հայտնում է ArmSport.am-ը։
Մրցավայր կմեկնեն մարզիկներ Էրիկ Բաղդասարյանը, Ռոբերտ Գյուլումյանը և Մարիետա Բուչախչյանը:
Մրցաշարը սպասարկելու են միջազգային կարգի մրցավարներ Արթուր Գյուրջինյանը և Աստղիկ Բաբայանը: