Պուտինը, Ռայիսին և Էրդողանը հանդիպել են եռակողմ բանակցությունների համար
Ռուսաստանի, Թուրքիայի և Իրանի նախագահներ Վլադիմիր Պուտինը, Ռեջեփ Էրդողանը և Էբրահիմ Ռայիսին հանդիպել են եռակողմ բանակցությունների համար և համատեղ լուսանկար են արել, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:
Քննարկման գլխավոր թեման Սիրիայում տիրող իրավիճակն է։
Ռայիսիի խոսքով՝ սիրիական ճգնաժամը ռազմական լուծում չունի։ Բացի այդ, նա կարծում է, որ Սիրիայի սահմաններում լիակատար անվտանգությունը պետք է ապահովեն երկրի զինված ուժերը: Նա նաև ԱՄՆ- ին կոչ է արել հնարավորինս շուտ հեռանալ տարածաշրջանից։
Իր հերթին Պուտինը նշել է Սիրիայում բռնության մակարդակի զգալի նվազումը և քաղաքական-դիվանագիտական գործընթացի սկիզբը:
Ռուսաստանը ելնում է երկրի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության սկզբունքներից, իսկ սիրիացի ժողովրդի համար անհրաժեշտ է պայմաններ ստեղծել զարգացման ուղին ընտրելու համար՝ առանց արտաքին միջամտության։ ՌԴ նախագահն ընդգծել է, որ սիրիացիները պատրաստ են պայմանավորվել ։
Պուտինը նաև կոչ է արել ընդմիշտ վերջ տալ Սիրիայում ահաբեկչությանը։ Նա մատնանշել է երկրում ԱՄՆ-ի ապակառուցողական քաղաքականությունը։ Բացի այդ, պետության ղեկավարը հայտարարել է, որ հաջորդ նման գագաթնաժողովը պետք է տեղի ունենա Ռուսաստանում, որտեղ ուրախ կլինեն տեսնել մյուս նախագահներին:
Ավելի վաղ Պուտինն ու Էրդողանը հանդիպում են ունեցել, որի ընթացքում քննարկել են Ղարաբաղյան խնդիրը։
Պուտինը դրական է գնահատել ուկրաինական հացահատիկի շուրջ բանակցությունների առաջխաղացումը։