Թեհրանը դեմ հանդես կգա Իրանի եւ Հայաստանի միջեւ սահմանը փակելու ցանկացած քաղաքականության. Խամենեի
Թեհրանը դեմ հանդես կգա Իրանի եւ Հայաստանի միջեւ սահմանը փակելու ցանկացած քաղաքականության. Այս մասին հայտարարել է Իրանի հոգեւոր առաջնորդ այաթոլլա Ալի Սայեդ Խամենեին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ հանդիպմանը։
Press TV-ի փոխանցմամբ՝ Խամենեին ողջունել է «Լեռնային Ղարաբաղի վերադարձն Ադրբեջանին», սակայն ընդգծել է, որ Իսլամական Հանրապետությունը դեմ կլինի Իրանի եւ Հայաստանի միջեւ սահմանը փակելու ցանկացած քաղաքականության, «քանի որ այդ սահմանը հազարավոր տարիներ գոյություն ունեցող կապող օղակ է»: