Իսրայելը չի համարձակվի հարձակվել Իրանի վրա. Իրանի ԱԳՆ
Իսրայելը չի համարձակվի հարձակվել Իրանի վրա, հայտարարել է Իրանի ԱԳՆ-ի ներկայացուցիչը, փոխանցում է Tasnim-ը։
«Սիոնիստական ռեժիմի վերջին սպառնալիքները պարզապես հոգեբանական պատերազմ են, եւ այդ ռեժիմը չունի Իրանին ռազմական իմաստով դիմակայելու ոչ համարձակություն, ոչ էլ կարողություն»,- ասել է Իրանի ԱԳՆ խոսնակ Նասեր Քանաանին։
Նա ընդգծել է, որ Իրանը խստորեն կպատասխանի իսրայելական ցանկացած «ապուշության»։ «Իրանի արձագանքը Սիոնիստական ռեժիմի կողմից իրականացվող ցանկացած հիմարությանը կործանարար կլինի»,- ասել է Քանաանին։
Ավելի վաղ Իսրայելի բանակի հրամանատար Ավիվ Կոչավին հայտարարել էր, որ Իրանի միջուկային ծրագրին ռազմական պատասխան նախապատրաստելն Իսրայելի «բարոյական պարտքն է»՝ հավելելով, որ այդպիսի պատրաստությունը ռազմական նախապատրաստությունների «կենտրոնում է»: