Հոգեկան առողջության հետ կապված խնդիրների պատճառով․ Լեդի Գագան խոստովանել է, որ ցանկանում է ավարտել կարիերան
Ամերիկացի երգչուհի եւ դերասանուհի Լեդի Գագան հայտնել է, որ ցանկանում է ավարտել կարիերան հոգեկան առողջության հետ կապված խնդիրների պատճառով։ Այս մասին հայտնում է The Independent-ը։
«Կար ժամանակ, երբ մտածում էի, որ երբեք բեմ չեմ վերադառնա։ Այնքան տխուր էի, որ ցավալի մղձավանջից բացի ոչինչ չտեսա»,- կիսվել է Գագան։
Երգչուհին հավելել է, որ իր երկրպագուների աջակցությունն ու սերն օգնել են իրեն շարունակել երաժշտական կարիերան։ Գագան ընդգծել է, որ այժմ հոգեկան առողջության հետ կապված խնդիրներ չունի։ «Ես հաղթահարեցի իմ մղձավանջը սիրով, աջակցությամբ, վստահությամբ, ճշմարտությամբ, քաջությամբ, տաղանդով եւ նվիրումով: Անչափ շնորհակալ եմ»,- հայտնել է երգչուհին։
2017 թվականին երգչուհու մոտ ֆիբրոմիալգիա է ախտորոշվել։ Հիվանդությունը բնութագրվում է ոսկրա-մկանային կառույցների սուր ցավերով։ 3 տարի անց արտիստուհին խոսել է դեպրեսիայի եւ ինքնասպանության ցանկության մասին։