ԵՄ-ն սկսում է բանակցությունները Ալբանիայի և Հյուսիսային Մակեդոնիայի անդամակցության վերաբերյալ
Եվրամիությունն սկսում է ընդլայնման երկարատեւ գործընթացը, որի նպատակն է դաշինքին Ալբանիայի եւ Հյուսիսային Մակեդոնիայի անդամակցությունը, տեղեկացրել է AP-ը։
«Այսօր Ալբանիան եւ Հյուսիսային Մակեդոնիան սկսում են բանակցությունները ԵՄ-ին անդամակցության մասին։ Այս պատմական պահը ձեր հաջողությունն է։ Ձեր լարված աշխատանքի արդյունքը»,- ասել է Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լյայենը Ալբանիայի եւ Հյուսիսային Մակեդոնիայի վարչապետեր Էդի Ռամային եւ Դիմիտար Կովաչեւսկուն։
Գործընթացը պաշտոնապես սկսվել է բանակցային շրջանակների ներկայացումից, որոնք թույլ կտան ԵՄ-ի գլխավոր գրասենյակին ստուգել, թե որքան լավ է յուրաքանչյուր երկիր պատրաստ ընդունելու դաշինքի բոլոր օրենքները, կանոնները եւ նորմերը։