Թուրքիան ԱԹՍ-ներ չի մատակարարի Ռուսաստանին
ԱԹՍ-ների թուրքական արտադրող Baykar Makina-ն իր մարտական անօդաչուները երբեք Ռուսաստանին չի մատակարարել եւ չի անի ապագայում, քանի որ աջակցում է «Ուկրաինայի ինքնիշխանությանը եւ նրա ընդդիմությանը՝ հանուն նրա անկախության»։ Այս մասին CNN-ին տված հարցազրույցում ասել է ընկերության գործադիր տնօրեն Հալուք Բայրաքթարը։
«Մենք նրանց ոչինչ չենք մատակարարել կամ չենք հասցրել: Մենք դա չենք անի նաեւ ապագայում: Որովհետեւ մենք աջակցում ենք Ուկրաինային»,- վստահեցրել է նա։
Նրա խոսքով՝ Թուրքիայի եւ Ուկրաինայի հարաբերությունները «ռազմավարական մակարդակի վրա են, մասնավորապես՝ պաշտպանական եւ օդատիեզերական արդյունաբերության ոլորտում»։
Նա հիշեցրել է, որ Թուրքիան աջակցում է Ուկրաինային ԱԹՍ-ներով, ինչպես նաեւ Կիեւից շարժիչներ է գնում իր սարքերի համար։ Նա նշել է, որ հարաբերությունները փոխշահավետ են երկու երկրների համար։