ԱՄՆ ֆինանսների նախարարը սպառնում է կոշտ միջոցներ ձեռնարկել «միջազգային տնտեսական կարգը խախտող» երկրների դեմ
ԱՄՆ ֆինանսների նախարար Ջանեթ Յելենը սպառնացել է կոշտ միջոցներ ձեռնարկել «միջազգային տնտեսական կարգը խախտող» երկրների դեմ, հայտնում է Reuters-ը։
«Ռուսաստանը տնտեսական ինտեգրումը զենքի է վերածել»,- ասել է նա՝ կոչ անելով բոլոր «պատասխանատու» երկրներին միավորվել Ուկրաինայում պատերազմի դեմ։
Միացյալ Նահանգները ձգտում է ավելի լայն առեւտրային կապեր հաստատել Հարավային Կորեայի եւ այլ դաշնակիցների հետ՝ մատակարարման շղթաների ճկունության բարձրացման եւ աշխարհաքաղաքական մրցակիցների կողմից հնարավոր շահարկումների կանխման համար, հայտարարել է Յելենը:
Նրա խոսքով՝ իրեն ոգեւորել են կորեացի գործընկերների հետ ռուսական նավթի գների սահմանաչափի վերաբերյալ խոսակցությունները: Յելենը հայտարարել է, որ նավթի գնի սահմանաչափի առաջարկը կքննարկի Սեուլում բարձրաստիճան պաշտոնյաների հետ: