Մեծ Բրիտանիան նախատեսում է մինչև 2035 թվականն իր բանակը համալրել նոր կործանիչով
Մեծ Բրիտանիան հայտարարել է, որ համագործակցում է Ճապոնիայի եւ Իտալիայի հետ հաջորդ սերնդի կործանիչների իր ծրագրի շուրջ, եւ ակնկալվում է, որ համատեղ կոնցեպտուալ վերլուծությունը մինչեւ տարեվերջ ավելի սերտ գործընկերության որոշումների կայացման կհանգեցնի, հաղորդում է Reuters-ը:
Մեծ Բրիտանիան եւ դրա առաջատար պաշտպանական գործընկեր BAE Systems-ը հայտնել են, որ Tempest ցուցադրական նմուշը կսկսի թռիչքներն առաջիկա հինգ տարվա ընթացքում՝ դառնալով երկրի առաջին մարտական ցուցադրական ինքնաթիռը գրեթե 40 տարի առաջ մշակված Typhoon-ից հետո:
Դա կառավարվող գերձայնային ինքնաթիռ կլինի, որում մի շարք նոր տեխնոլոգիաներ կփորձարկվի:
Մեծ Բրիտանիան ցանկանում է, որպեսզի նոր կործանիչը շահագործման հանձնվի մինչեւ 2035 թվականը, եւ Եվրամիությունից դուրս գալուց հետո ֆրանս-գերմանա-իսպանական ծրագրից տարբեր ծրագիր է իրականացնում:
Ճապոնիայի եւ Իտալիայի հետ համատեղ կոնցեպտուալ անալիզը կուսումնասիրի գործընկերության պոտենցիալ տարբերակները բրիտանական Future Combat Air նախագծի հետ, հայտնել է Մեծ Բրիտանիան: Որոշումները սպասվում են մինչեւ տարեվերջ: