Զորավարը բարձրացել է դիրքեր և հենվել է ժամանակակից հատուկ միջոցներով կահավորված մաշված անվադողերին. Ղազարյան
Զորավարը բարձրացել է դիրքեր և հենվել է ժամանակակից հատուկ միջոցներով կահավորված մաշված անվադողերին. Ադրբեջանցիները խուճապահար փախել են` դաշտերում թողնելով ողջ սպառազինությունները։ Այս մասին Facebook-ի իր էջում հեգնանքով գրել է ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավար, Լեհաստանում Հայաստանի նախկին դեսպան Էդգար Ղազարյանը եւ լուսանկար հրապարակել:
Նա նաեւ նշել է. «Ազատագրվել են Քարվաճառի, Քաշաթաղի, Ակնայի շրջանները (վերջինս նրա և Ալեն Սիմոնյանի հայրենիքն է): Գանձակում խուճապ է, բնակիչները զանգվածաբար լքում են քաղաքը։
ՔՊ-ականները փարթի են կազմակերպել Հադրութի ջրաշխարհում, մի խեղկատակ սուրճ է խմում, մյուսը` Շուշիում կենտրոնական բանկի բունկերում փող է հաշվում։
Հաղթարշավը շարունակվում է»։