Իսրայելի պաշտպանության բանակը շարունակում է ակտիվորեն նախապատրաստվել Իրանի վրա հարձակմանը. Ավիվ Կոխավի
Իսրայելի պաշտպանության բանակը պատրաստվում է Իրանի միջուկային ծրագրի դեմ հնարավոր գործողությունների։ Այս մասին հայտարարել է Իսրայելի զինված ուժերի (ՑԱԽԱԼ) շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Ավիվ Կոխավին։
«Թիկունքը պատերազմին պատրաստելը խնդիր է, որն առաջիկա տարիներին անհրաժեշտ է արագացնել , հատկապես՝ այն հնարավորության լույսի ներքո, որ մենք ստիպված կլինենք գործել միջուկային սպառնալիքի դեմ», - ասել է նա, փոխանցում է The Jerusalem Post-ը:
«ՑԱԽԱԼ-ը շարունակում է ակտիվորեն նախապատրաստվել Իրանի վրա հարձակմանը եւ պետք է պատրաստ լինի իրադարձությունների ցանկացած զարգացման եւ ցանկացած սցենարի։ Իրանի միջուկային ծրագրի դեմ ռազմական տարբերակի նախապատրաստումը բարոյական պարտք եւ ազգային անվտանգության անհրաժեշտություն է»:
Նրա խոսքով՝ Իրանի դեմ ռազմական գործողությունների պլանները «Պաշտպանության բանակի պատրաստության կենտրոնում են եւ տարբեր օպերատիվ պլաններ, բազմաթիվ ռեսուրսների հատկացում, համապատասխան սպառազինությունների, հետախուզության եւ ուսուցման ձեռքբերում են ներառում»: