Մալայզիայում առգրավել են մոտ 18 մլն դոլար արժողության կենդանիների մարմնի մասեր
Մալայզիայի իշխանությունները երկուշաբթի առգրավել են կենդանիների մարմնի անօրինական ձեւով վաճառվող մասեր՝ փղի կնճիթներ, ռնգեղջյուրի եղջյուր, պանգոլինի թեփուկներ եւ վագրի ոսկրեր՝ մոտ 80 մլն ռինգիտ (17,9 մլն դոլար) արժողության, տեղեկացրել են պաշտոնական անձինք ճեպազրույցում, փոխանցել է Reuters-ը։
Իշխանությունները կիրակի հայտնաբերել են մոտ վեց տոննա փղի կնճիթ եւ կենդանիների այլ մասեր Սելանգոր նահանգի արեւմտյան նավահանգստում։ Ենթադրվում է, որ կենդանիների մարմնի մասերը բերվել են Աֆրիկայից, ճեպազրույցում տեղեկացրել է Մալայզիայի մաքսատան գլխավոր տնօրեն Զազուլի Յոհանը։
Մալայզիան Հարավարեւելյան Ասիայի մի քանի երկրներից մեկն է, որը կենդանապաշտպաններն անվանում են անհետացման սպառնալիքի տակ գտնվող վայրի կենդանիների ապօրինի վաճառքի հիմնական տարանցման կետ։