Հայտնի է՝ Մեծ Բրիտանիայի վարչապետի ընտրությունների երրորդ փուլի առաջատարի անունը
Ֆինանսների նախարարության նախկին ղեկավար Ռիշի Սունակը հերթական անգամ Մեծ Բրիտանիայի վարչապետի ընտրությունների երրորդ փուլում հավաքել է առավելագույն թվով ձայներ, երկրորդ տեղում Միջազգային առևտրի փոխնախարար Փենի Մորդոնթն է, հայտարարել է Պահպանողական կուսակցության ղեկավար կոմիտեի ղեկավար գրեմ Բրեյդին՝ ամփոփելով քվեարկության արդյունքները:
Թեկնածուների թվում են ֆինանսների նախարարության նախկին ղեկավար Ռիշի Սունակը (115), Միջազգային առևտրի փոխնախարար Փենի Մորդոնտը (82), արտաքին գործերի նախարար Լիզ Թրասը (71) և Կանանց և իրավահավասարության հարցերով նախկին փոխնախարար Քեմի Բադենոկը (58):
Բորիս Ջոնսոնը, որը վարչապետի պաշտոնում Թերեզա Մեյին փոխարինել է 2019 թվականին, հուլիսի 7-ին հայտարարել է Մեծ Բրիտանիայի վարչապետի և Պահպանողական կուսակցության ղեկավարի պաշտոնից հեռանալու մասին: Նա պարտականությունները կկատարի մինչև նախարարների կաբինետի նոր ղեկավարի նշանակումը։
Հիշեցնենք՝ Ջոնսոնի հետ կապված սկանդալների ֆոնին օրերս նրա կաբինետի անդամներից ավելի քան 50-ը հրաժարական էր տվել։ Ջոնսոնի կառավարության անդամներից մեկին մեղադրում են երկու տղամարդկանց նկատմամբ սեռական ոտնձգությունների մեջ։ Ջոնսոնը նրան բարձր պաշտոնի էր նշանակել՝ չնայած նման միջադեպեր նախկինում էլ էին եղել։ Ջոնսոնի շուրջ մյուս սկանդալն էլ կապված է լոքդաունի ժամանակ իր նստավայրում երեկույթների մասնակցելու հետ։