Բրիտանիայում շոգը ռեկորդ է սահմանել
Բրիտանիայում շոգը ռեկորդ է սահմանել դիտարկման ողջ պատմության ընթացքում։ Ուելսի որոշ հատվածներում ջերմաստիճանն առաջին անգամ հասել է Ցելսիուսի 37,1 աստիճանի, հաղորդում է BBC-ն:
Նախորդ ռեկորդը սահմանվել էր 1990 թվականին՝ 35,2 աստիճան: Կանխատեսումների համաձայն՝ այս տարի Բրիտանիայում շոգը կարող է հասնել 40 աստիճանի, ջերմաստիճանի գագաթնակետը կլինի հուլիսի 18-ին և 19-ին: Քաղաքացիներին խորհուրդ են տալիս խուսափել ֆիզիկական ակտիվությունից, մնալ ստվերում և խմել ավելի շատ հեղուկներ։
Ինչպես նշվում է՝ շոգը կարող է բացասաբար անդրադառնալ ոչ միայն նրանց վրա, ովքեր մտնում են բարձր ռիսկի խմբի մեջ, այլ նաև լիովին առողջ մարդկանց վրա։
Հուլիսի 15-ին Մեծ Բրիտանիայում առաջին անգամ արտակարգ իրավիճակ է հայտարարվել շոգի պատճառով: Երկրում ծայրահեղ ջերմաստիճանը բացատրում են կլիմայի փոփոխությամբ։ Երկրի կառավարությունն արդեն արտակարգ խորհրդակցություն է անցկացրել, որտեղ որոշում է ընդունել սահմանափակել երկրի երկաթուղային փոխադրումները ցանցի որոշ հատվածներում։
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Մեծ Բրիտանիայի ռազմաօդային ուժերի բազան շարքից դուրս է եկել անոմալ շոգի պատճառով։ Բրիտանացի խորհրդարանականներն անոմալ շոգի պատճառով կփոխեն դրես-կոդը։